երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
Մեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց. «Հայաքվե»

Մեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց. «Հայաքվե»

Իրավապահ մարմիններն այսօր վաղ առավոտից ձեռնամուխ են եղել վարչախմբի պարագլխի` նախօրեին ԱԺ-ի ամբիոնից տված հրահանգի իրագործմանը, այն է` «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նրա ընտանիքի անդամների և մերձավորների նկատմամբ քրեական հետապնդմանը:

««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է վարչախմբի պարագլխի կողմից իրավապահ մարմինները որպես քաղաքական հաշվեհարդարի կույր գործիք օգտագործելու հանցավոր գործելակերպը և կոչ է անում իրավապահ և դատական համակարգին զերծ մնալու քաղաքական իշխանության կամակատարը դառնալու պրակտիկայից, և իրենց գործունեության մեջ խստորեն առաջնորդվել օրենքի պահանջներով։

Մեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց, և պահանջում ենք նրանց անհապաղ ազատումը»։

 

 

  • Կիսվել: