երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Մեր շփումը եղել է աշխատանքային․ Տարոն Մարգարյանը իր և Գեորգի Կուտոյանի հարաբերությունների մասին

Մեր շփումը եղել է աշխատանքային․ Տարոն Մարգարյանը իր և Գեորգի Կուտոյանի հարաբերությունների մասին

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյաը իր ցավակցությունը հայտնեց  ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգ Կուտոյանի  ընտանիքի նդամներին, ընկերներին, բարեկամներին։ 

«Մեր շփումը եղել է աշխատանքային։ Շատ լավ մարդ էր, շատ լավ մասնագետ։ Իր մասնագիտությամբ փայլել է և ցավ եմ ապրում», -ասաց նա, և հավելեց, որ վերջին շրջանում չեն շփվել։

Հարցին թե հավատում է ինքնասպանության վարկածին, Տարոն Մարգարյանը պատասխանեց․ «Ես կխուսափեմ գնահատականներ տալուց»։ 

Հիշեցնենք՝  հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության հաղորդագրության համաձայն՝ 2020 թվականի հունվարի 17-ին Գ.Կուտոյանի հարազատները, չկարողանալով հեռախոսակապ հաստատել վերջինիս հետ, գնացել են նշված բնակարան, որտեղ Գ. Կուտոյանի կինը հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել է նրա դին: Կատարվել են բազմաթիվ հարցաքննություններ, այդ թվում՝ պարզվել և հարցաքննվել է տաքսու վարորդը, քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, գենետիկական, հետքաբանական, ձգաբանական, կենսաբանական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: