Մեր պայքարը կոչված է Սահմանադրական կարգը վերականգնելու և մեր խնդիրները լուծելու. Բագրատ Սրբազան
Խորհրդարանի նախագահի աթոռը զավթած անձը, որը հայտնի է քաղաքացիների վրա թքելով և բարոյականության հետ աղերս չունեցող հատկանիշներով, խոսել է Արցախի մասին։ Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքի ժամանակ ասել է ՛՛Սրբազան պայքար՛՛-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
՛՛Հավանաբար այս վերջին օրերի արցախյան տրամադրությունը ծանր է ազդել իր ու իր տերերի վրա, և հատուկ հրահանգ են ստացել հարձակվել այդ ուղղությամբ։
Որքան ժամանակները խորանում են, այդքան այդ մարդկանց՝ վախից բխած ցինիզմն ու լկտիության գերադրական աստիճանն արտահայտվում են։
Այս մարդիկ թշնամու պես գրավել են, զավթել են մեր պետությունն ու այդ զավթումն իրականացրել են սահմանադրական կարգի տապալումով՛՛,-հավելել է նա:
Ըստ Բագրատ Սրբազանի՝ իրենց պայքարը կոչված է Սահմանադրական կարգը վերականգնելու և մեր խնդիրները լուծելու։
՛՛Մենք չենք կարծում, որ միայն դրական օրենքն է գործելու մեր երկրում, այլ առաջին հերթին բարոյական օրենքը։
Մենք կոչված ենք քաղաքացիական հասարակության փոխարեն ստեղծելու բարոյական հասարակություն, բարձր արժեքների հասարակություն, որտեղ ամեն պաշտոնյա առաջին հերթին ինքն իր առջև է պատասխան տալու, հետո նոր հանրությանը՛՛,-նշեց նա։
Բագրատ Սրբազաը հայտնեց նաև, որ սեպտեմբերի 22-ին, ժամը 15․00-ին, մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում տեղի կունենա իրենց ՛՛շատ կարևոր հավաքը՛՛։
՛՛Այդ հավաքը լինելու է մեր հաղթանակի սբիզբը՛՛,-նշեց նա։