երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Մեր նպատակը ազգային դիմադրության շարժման հզորացումն է. Իշխան Սաղաթելյան

Մեր նպատակը ազգային դիմադրության շարժման հզորացումն է. Իշխան Սաղաթելյան

«Հայաստան» դաշինքը Ազատության հրապարակից սկսում է Համազգային դիմադրություն ձեւավորելու գործընթաց՝ ընդդեմ կառավարող ուժի։ Դաշինքի մաս կազմող ՀՅԴ կուսակցության ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ այդ դիմադրությունը պետք է կանխի Արցախի հայաթափումը, Հայաստանի թրքացումը եւ կանխի նոր կապիտուլյացիան:

՛՛Այսօր սկսում ենք ՛՛Դիմադրության՛՛ շարժում, որը պետք է կանխի իշխանությունների կողմից նոր զիջումները՛՛,-ասաց նա՝ համազգային դիմադրություն ձևավորելու գործընթացի կոչ անելով:

Սաղաթելյանը հավելեց նաև, որ իրենց նպատակը ազգային դիմադրության շարժման հզորացումն է:

՛՛Համազգային դիմադրությունը պետք է ունենա երկու ճակատ՝ արտաքին եւ ներքին։ Արտաքին ճակատում մենք ողջ աշխարհին, մեր թշնամիներին պետք է ցույց տանք եւ ապացուցենք, որ Նիկոլը հայ ժողովրդի հավաքական կերպարը չէ, Նիկոլը չունի մանդատ՝ երկիրը տանելու նոր զիջումների։ Մենք այսօր այս հրապարակից պետք է ձեւակերպենք այդ դիմադրությունը, որ այս իշխանության կողմից ստորագրված ցանկացած հակահայ փաստաթուղթ մեզ համար անընդունելի է լինելու։ Երկրորդ ճակատը՝ պետք է դիմադրություն ցույց տանք ներքին կյանքում, դիմադրություն ցույց տանք մեր պետությունը քայքայող բոլոր երեւույթների նկատմամբ՛՛,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը՝ նշելով, որ բոլոր ոլորտներում պետք է ձեւավորել մեծ ու փոքր դիմադրություն։

Պատգամավորը նշեց նաև, որ իրենց  պայքարը կարող է տևել օրեր ու շաբաթներ, և այն մեկ մարդու, մեկ ուժի, մեկ կուսակցության պայքար չէ, այլ յուրաքանչյուրի։

  • Կիսվել: