չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մեր ինքնաթիռը կործանվել է վթարի հետևանքով, թե՞ թուրքերը հարվածել են․ Միխայիլ Դելյագին

Մեր ինքնաթիռը կործանվել է վթարի հետևանքով, թե՞ թուրքերը հարվածել են․ Միխայիլ Դելյագին

Գլոբալիզացիայի պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Միխայիլ Դելյագինը կասկախի տակ է դնում Թուրքիայում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող ռուսական ինքնաթիռի կործանման հանգամանքները։

Մասնավորապես, Միխայիլ Դելյագինը հարց է բարձրացնում արդո՞ք ինքնաթիռը կործանվել է վթարի հետևանքով, թե՞ թուրքերը հարվածել են։

«Հետաքրքիր է, որ մեր ինքնաթիռը կործանվել է հենց այն օրը, երբ Թուրքիան պաշտոնապես հայտարարել է` անտառային հրդեհները հաղթահարելու մասին։ Հիմա հարց` մեր ինքնաթիռը կործանվել է վթարի հետևանքով, թե՞ թուրքերը հարվածել են։ Չէ՞ որ թուրքերը երկու անգամ հարվածել են մեր ինքնաթիռներին. Առաջին անգամ 2015 թ.-ին և երկրորդ անգամ` 2020 թ.-ին` Հայաստանում` 44 օրյա պատերազմի վերջին օրը։ Վթարի հանգամանքերը կասկածելի են»,- հայտարարել  է նա։

  • Կիսվել: