կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Մեր երկրում հանցագործներ չկա՞ն. Տեր Մովսեսը դուրս եկավ հարցաքննությունից

Մեր երկրում հանցագործներ չկա՞ն. Տեր Մովսեսը դուրս եկավ հարցաքննությունից

Քննչական կոմիտեում այսօր հարցաքննվել է նաեւ Գերագույն խորհրդի քարտուղարությամբ զբաղվող Տեր Մովսես քահանա Սահակյանը։

Հարցաքննությունից հետո լրագրողների հետ զրույցում Տեր Մովսեսը մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ նախաքննական գաղտնիք է։

«Ես որոշում կայացնող մարմին չեմ, որ ինձ այս հարցով կանչել են հարցաքննության։ Մեր երկրում հանցագործներ չկա՞ն, մենք պիտի գա՞նք այստեղ, Միքայել Սրբազանը պետք է գա՞ր, Արագածոտնի թեմի 12 քահանաները, էս երկրում հանցագործություն չկա՞, սա հակաեկեղեցական շարժման շրջանակում է»,– ասաց հոգեւորականը։

Նշենք, որ այսօր հարցաքննության են կանչվել նաեւ Սյունյաց եւ Գուգարաց թեմի առաջնորդները։

  • Կիսվել: