ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մեր երկրում ադրբեջանցին վարում է նիստը և մեզ ձայնի իրավունք չի տալիս. Ղազինյան

Մեր երկրում ադրբեջանցին վարում է նիստը և մեզ ձայնի իրավունք չի տալիս. Ղազինյան

Շատ վիրավորական է, մեր երկրում ադրբեջանցին վարում է նիստը և մեզ ձայն չի տալիս, որպեսզի պատասխանենք։ Այս մասին այսօր Մարզահամերգային համալիրի առջև հավաքված ակցիայի մասնակցիներին ասաց ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով Եվրանեսթի շրջանակում ՀՀ ժամանած ադրբեջանցիների վերաբերյալ հարցին:

Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստը, ներկա են նաև ադրբեջանցի պատգամավորներ։ Դրսում հավաքվել են հասարակական, քաղաքական, մշակությաին գործիչներ, քաղաքացիներ՝ իրենց բողոքն արտահայտելով ադրբեջանցի պատգամավորների՝ Հայաստանում գտնվելու առնչությամբ:

  • Կիսվել: