շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
«Մեր ձևով» շարժումը վաղը կազմակերպելու է ուխտագնացություն դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

«Մեր ձևով» շարժումը վաղը կազմակերպելու է ուխտագնացություն դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

«Մեր ձևով» շարժումը վաղը կազմակերպելու է ուխտագնացություն դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Այս մասին այսօր ԱԱԾ–ի շենքի մոտ հայտարարեց Սամվել Կարապետյանի եղբորորդին` շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Գնալու ենք Էջմիածին և դրանով ցույց ենք տալու, որ Էջմիածինն անպաշտպան չէ։ Հայերը պաշտպանելու են Էջմիածինը հիմա այնպես, ինչպես Սարդարապատի ժամանակ և ինչպես միշտ են դա արել»:

Ինչպես հայտնեց«Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը՝ վաղը 17։30-ին կհավաքվեն Էջմիածնում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Ազատության հրապարակում Շարժումը հանրահավաք է անցկացրել՝ հաջակցություն կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրերի և բոլոր քաղբանտարկյալների։ Հանրահավաքի մասնակիցները քայլերթով շարժվել են դեպի ՀՀ Ազգային անվտանգության շենք, որտեղ պահվում են Միքայել և Բագրատ սրբազաններն ու Սամվել Կարապետյանը։

  • Կիսվել: