չորեքշաբթի, նոյեմբեր 4
4 / 11 / 2026
Մեր բոլորիս աջակցությունը Գալեյանների ընտանիքին կարևոր է․ Վանեցյան

Մեր բոլորիս աջակցությունը Գալեյանների ընտանիքին կարևոր է․ Վանեցյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր քջում գրառում է կատարել, մասնավորապես, նշելով․

«Այսօր, ժամը 17:00 ես և իմ ընկերները լինելու ենք Երևանի ընդհանուր իրավասության դատարանի, Աջափնյակի նստավայրում ( Նազարբեկյան 40), որտեղ լսվելու է երեկ շինծու գործով ձերբակալված Արթուր Գալեյանի գործը: 

 

Մեր բոլորիս աջակցությունը Գալեյանների ընտանիքին կարևոր է: 
Հավերժ փառք ու պատիվ մեր նահատակված հերոսներին:

հ.գ. Արթուր Գալեյանը 44 օրյա պատերազմի հերոս՝ Մխիթար Գալեյանի հորեղբայրն է»:

  • Կիսվել: