երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Մենք ուզում ենք մեր երկրում ձեւավորել նախադեպ․ Արծվիկ Մինասյանն Արման Բաբաջանյանին դատի տալու մասին

Մենք ուզում ենք մեր երկրում ձեւավորել նախադեպ․ Արծվիկ Մինասյանն Արման Բաբաջանյանին դատի տալու մասին

Այսպիսի արտահայտություններ անում է Ազգային ժողովի պատգամավորը, որը օրենքով պարտավոր է նախեւառաջ իր քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հարգալից վերաբերմունք ցուցաբերել։ Այս մասին ասյօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ ներկայացված հայցադիմումին։

Մինասյանի խոսքով՝ պատվի եւ բարի համբավի պաշտպանության այս մեխանիզմով նրանք ուզում են երկրում ձեւավորել նախադեպ։ 

Նշենք, որ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեկտեմբերի 6-ին Աժ-ում ունեցած ելույթի ժամանակ ՀՅԴ–ին անվանել էր «ահաբեկչական անցյալով հայտնի ուժ»։

«Երկորդ՝ մի մարդ, որը հանդիսանում է լրատվամիջոցի հիմնադիր։ Երրորդ՝  հնչեցվում են այդպիսի արտահայտություններ քաղաքական ամենաբարձր՝ Ազգային ժողովի ամբիոնից, ուստի պատվի եւ բարի համբավի պաշտպանության այս մեխանիզմով մենք ուզում ենք մեր երկրում ձեւավորել նախադեպ, որովհետեւ մեզ հայտնի չէ դեպք, երբ մեր երկրում կուսակցությունը այսպիսի հայցադիմում է ներկայացրել»,- ասաց Մինասյանը։

ՀՅԴ անդամների փաստաբան Հայկուհի Սեդրակյանն էլ պարզաբանեց խոսքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածով նախատեսված դեպքրի մասին է․

«Այս պահին ունենք դատարանի որոշումը հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ, ինչը նշանակում է, որ գործը կքննվի Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։ Վիրավորանքի համար պահանջում են հրապարակային ներողություն եւ 1 դրամ սիմվոլիկ փոխհատուցում,  եւ զրպարտության համար եւս 1 դրամ փոխհատուցում»։

  • Կիսվել: