չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մենք ռազմավարության մասով ամեն ինչ ճիշտ ենք արել․ Վարչապետը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի մասին

Մենք ռազմավարության մասով ամեն ինչ ճիշտ ենք արել․ Վարչապետը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի մասին

Մենք ռազմավարության մասով ամեն ինչ ճիշտ ենք արել, հանձնաժողովին էլ բարի երթ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կառավորության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով կորոնավիրուսի հարցով խորհրդարանում քննիչ հանձնաժողովի ստեղծմանը:

Վարչապետը նշեց, որ ՀՀ կառավարությունը ինչպես պարտավորվել էր՝ 100 տոկոսով թափանցիկ է եղել և շարունակում է թափանցիկ մնալ կորոնավիրուսի հարցում: 

«Ընդհանուր առմամբ ամենակարևոր ցուցիչը, որը պետք է նայենք, մեր օրական դրական դեպքերի տոկոսային հարաբերությունն է թեստերի հետ: Մենք այսօր մի տոկոսի ենք հասել արդեն բավական երկար ժամանակ, որ ամիս ու կես առաջ նույնիսկ չէինք կարող մտածել, թե կհասնենք այդ ցուցանիշին: Թեստավորվածների թվի հետ համեմատած՝ մեզ մոտ դրական դեպքերը հինգ-վեց տոկոս են: Սա նշանակում է, որ մենք շատ էֆեկտիվ հայտնաբերում ենք»,- շեշտեց Փաշինյանը:

Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ հետևություններին՝ վարչապետը նշեց՝ միջազգային մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան, որ երկրների մեծ մասը կորոնավիրուսի իրական ցուցանիշներ չեն հրապարակում:

«Ես կարող եմ  պաշտոնապես ասել, որ Հայաստանի Հանրապետությունը այդ երկրների թվին չի պատկանում: Այն ինչ-որ գիտի Կառավարությունը կորոնավիրուսի թվերի հետ կապված՝ գիտի հանրությունը»,- ասաց վարչապետը:

  • Կիսվել: