շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մենք, որպես պետություն, ի՞նչ ենք տվել Թուրքիային` Հերմինե Նաղդալյանին դե ֆակտո պատկանող ասֆալտի գործարանի հոսքագիծը Մարգարայի անցակետով բերելու դիմաց. Իոաննիսյան

Մենք, որպես պետություն, ի՞նչ ենք տվել Թուրքիային` Հերմինե Նաղդալյանին դե ֆակտո պատկանող ասֆալտի գործարանի հոսքագիծը Մարգարայի անցակետով բերելու դիմաց. Իոաննիսյան

Մենք, որպես պետություն, ի՞նչ ենք տվել Թուրքիային` Հերմինե Նաղդալյանին դե ֆակտո պատկանող ասֆալտի գործարանի հոսքագիծը Մարգարայի անցակետով բերելու դիմաց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՛՛Իրազեկ քաղաքացիների միավորում՛՛ ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը: 

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Քանի որ նախարար Արարատ Միրզոյանը թեման բացել է, ասեմ.
Որքանով ինձ հայտնի է, տարիներ առաջ, երբ Հերմինե Նաղդալյանը զբաղեցնում էր ԱԺ փոխնախագահի պաշտոնը, դե ֆակտո իրեն պատկանող ասֆալտի գործարանի համար նոր հոսքագիծ էր պետք։

Այդ հոսքագիծը Վրաստանով բերելը բավականին թանկ կլիներ և Հայաստանի իշխանությունները Թուրքիային, կներեք, խնդրվում են, որ հոսքագիծը գա Մարգարայի անցակետով։
Հիմա հարց. Մենք, որպես պետություն, ի՞նչ ենք տվել Թուրքիային` Հերմինե Նաղդալյանին դե ֆակտո պատկանող ասֆալտի գործարանի հոսքագիծը Մարգարայի անցակետով բերելու դիմաց՛՛:

  • Կիսվել: