կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մենք Կովկասը հակասությունների տարածաշրջանի կվերածենք կայունության և ծաղկման տարածաշրջանի՝ ի շահ այնտեղ ապրող ժողովուրդների․ Լավրով

Մենք Կովկասը հակասությունների տարածաշրջանի կվերածենք կայունության և ծաղկման տարածաշրջանի՝ ի շահ այնտեղ ապրող ժողովուրդների․ Լավրով

ԼՂ հակամարտության թեժ փուլից դուրս գալու քայլերը նոր են սկսվել: Այս մասին ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպանն ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նա կարևորեց պատերազմը դադարեցրած՝ ՀՀ վարչապետի, Ադրբեջանի և ՌԴ նախագահների ստորագրած համատեղ հայտարարությունը: Նրա խոսքով՝ հայտարարության ստորագրումը թույլ է տվել փախստականներին և ներքին տեղահանվածներին վերադառնալ իրենց օջախները: 

«Հայտարարությունը նաև ապահովել է պայմանավորվածություններ՝ տնտեսության վերականգնման, տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման և հումանիտար խնդիրների լուծման համար: Այդպիսով, մենք Կովկասը հակասությունների տարածաշրջանի կվերածենք կայունության և ծաղկման տարածաշրջանի՝ ի շահ այնտեղ ապրող ժողովուրդների: Մենք ամեն կերպ կնպաստենք այդ հարցում առաջընթացին»,- ընդգծեց Լավրովը:

Նա ասաց, որ ռուսական խաղապահներն իրենց պատասխանատվության գոտում համագործակցում են տեղի բնակչության հետ, նպաստում են փախստականների վերադարձին, օգնում են տարածքների ականազերծման հարցում, ԼՂ բնակչությանը տրամադրում են բուժօգնություն և լուծում են այլ մարդասիրական հարցեր: ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ հայկական և ադրբեջանական կողմի հետ սերտ շփումների միջոցով ստեղծվում է հումանիտար արձագանքման կենտրոն:

«Մենք բոլոր առումներով աջակցում ենք այն միջազգային կառույցների գործունեությանը, որոնք պատրաստ են ներդնել իրենց ներուժը, ռեսուրսները և փորձը՝ խաղաղ կյանքի վերականգնման գործում: ՌԴ ղեկավարությունը որոշել է Կարմիր խաչի բյուջեում ավելացնել իր ներդրումը»,- ասաց նա:

  • Կիսվել: