Մենք կողմ ենք Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների առաջարկին` տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմ ստեղծելու մասին, որն անվանում են «3+3». Զախարովա
Մենք կողմ ենք Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների առաջարկը տարածաշրջանային նմանօրինակ խորհրդատվական մեխանիզմ ստեղծելու մասին, որն անվանում են «3+3»։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հակտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Իհարկե, մենք կարծում ենք, որ եկել ժամանակը այդ ծրագրերը գործնական հարթություն տեղափոխելու: Բազմակողմանի տարածաշարջանային համագործակցությունը բխում է տվյալ ձևաչափի բոլոր ենթադրյալ մասնակիցների շահերից: Մեր կարծիքով՝ դրա գործարկումը կնպաստի վստահության բարձրացմանը, միջպետական հարաբերություններին, առկա տարաձայնությունների կարգավորմանը, տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ներուժի բացահայտմանը»,- հայտարարել է Զախարովան՝ հավելելով, որ այդ ձևաչափը պետք է լուծումներ տա ինչպես առկա հարցերին, այնպես էլ նոր մարտահրավերներին:


