շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մենք կհայտարարենք միտինգի օրը, որին եկողը պետք է տուն չգնա. Ռ. Հակոբյան

Մենք կհայտարարենք միտինգի օրը, որին եկողը պետք է տուն չգնա. Ռ. Հակոբյան

Ես վստահ եմ, որ 3-4 ամսում տեղի են ունենալու փոփոխություններ. երբեք ես կանխագուշակումներ չեմ արել, բայց վստահ եմ, որ լիմիտը սպառվել է պոպուլիզմի: Այս մասին, այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը:

«Ես իմ համախոհների հետ երեւի կհայտարարենք այն միտինգի օրը, որ այդ միտինգի եկողը պետք է տուն չգնա: Ցավոք, կա նախադեպ, որից պետք է օգտվել: Ինքը ջարդեց դռները, ռազմավարական օբյեկտ մտավ, դրանից հետո ժողովուրդը սկսեց հավաքվել իր կողքը, որովհետեւ տեսավ, որ պետություն չկա: Եթե ռազմավարական օբյեկտ են մտնում եւ չի հաջողվում դա կանխել, իրվունք ունեն ոչնչացնել: Դա նույնիսկ միջազգային կոնվենցիաներով է արձանագրված: Այո, եթե պետք է, ուրեմն պետք է նույն ռազմավարական օբյեկտները վերցնել: Իրենցից ազատվելու ուրիշ ելք չկա: Այսօր քաղաքացին ծնվում է»,-ասաց նա:

  • Կիսվել: