հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մենք կարևորություն չենք տվել ԱՄՆ-ի և Հայաստանի համատեղ զորավարժություններին․ Թուրքիայի ՊՆ

Մենք կարևորություն չենք տվել ԱՄՆ-ի և Հայաստանի համատեղ զորավարժություններին․ Թուրքիայի ՊՆ

«Մենք կարևորություն չենք տվել ԱՄՆ-ի եւ Հայաստանի համատեղ զորավարժություններին»։ Այս մասին Milliyet-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

Նա միևնույն ժամանակ ընդգծել է, որ, այնուամենայնիվ, ներկա լարվածության պայմաններում զորավարժություններին նույնիսկ 25 ԱՄՆ զինվորականի մասնակցությունը կարող է սխալ ընկալվել, ուստի ավելի լավ կլինի, որ կողմերը գործեն ավելի զգույշ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-20-ը Հայաստանի տարածքում տեղի են ունեցել հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններ։

  • Կիսվել: