կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Մենք հստակ հիմնավորել ենք՝ չկա ընդհանրապես հիմնավոր կասկած, հետևաբար՝ չկա խափանման միջոցի պայման. Սամվել Կարապետյանի պաշտպան

Մենք հստակ հիմնավորել ենք՝ չկա ընդհանրապես հիմնավոր կասկած, հետևաբար՝ չկա խափանման միջոցի պայման. Սամվել Կարապետյանի պաշտպան

Մենք հստակ հիմնավորել ենք, որ երեք, այսպես կոչված, դրվագներով չկա ընդհանրապես հիմնավոր կասկած։ Այս մասին այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Սամվել Կարապետյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Դատարանն իր նախաձեռնությամբ 30 րոպե ընդմիջում է հայտարարել, որից հետո կշարունակենք, մենք մոտեցել ենք ավարտին արդեն։ Հստակ հիմնավորել ենք, որ չկա խափանման միջոցի պայման եւ պետք է մերժվի, սակայն, եթե դատարանը գտնի, որ այդ պայմանը ինչ որ կերպ հիմնավորվում է, ապա պետք է կիրառի այլընտրանքային խափանման միջոցները»։

Նշենք, որ քննիչը միջնորդել է երկարաձգել Կարապետյանի կալանքի ժամկետը։ Դատական նիստն այս պահին դեռ շարունակվում է:

  • Կիսվել: