չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
«Մենք Հայաստանի տարածքով փոխադրումը չենք դիտարկում որպես սպառնալիք Հայաստանի ինքնիշխանությանը և հայ-իրանական կապերին». Հաջիև

«Մենք Հայաստանի տարածքով փոխադրումը չենք դիտարկում որպես սպառնալիք Հայաստանի ինքնիշխանությանը և հայ-իրանական կապերին». Հաջիև

Մենք Հայաստանի տարածքով փոխադրումը չենք դիտարկում որպես սպառնալիք Հայաստանի ինքնիշխանությանը և հայ-իրանական կապերին: Այս մասին Բերլիներ Զեյթունգին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ նկատի ունի Ադրբեջանը, երբ ասում է՝ ՛՛տրանսպորտային հաղորդակցություն Հայաստանի ծայր հարավով՛՛, արդյոք խոսքը հայ-իրանական սահմանի երկայնքով հին խորհրդային երթուղու մասի՞ն է, թե՞ միջանցքի՝ դեպի հյուսիս:

՛՛Մենք նկատի ունենք ամենակարճ երթուղին, որը պետք է անցնի խորհրդային շրջանում և նույնիսկ մեր երկրների անկախության առաջին տարիներին գործող երկաթուղու երկայնքով: Թեև Հայաստանն ասում է, որ շահագրգռված է այդ երկաթուղային հաղորդակցության վերականգնմամբ, սակայն դեմ է զուգահեռ ավտոմայրուղու կառուցմանը՝ փոխարենը Ադրբեջանին առաջարկելով երկար, անհարմար և եղանակային պայմանների փոփոխության ենթակա հյուսիսային երթուղին: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ՛՛Հայաստանը չի ցանկանում բացել տրանսպորտային կոմունիկացիաները՛՛,-նշել է նա:

Խոսելով այն մասին, թե Ադրբեջանն ինչպես է պատրաստվում կանխել Հայաստանի ինքնիշխանության և հայ-իրանական կապերի սահմանափակումը նման տրանսպորտային միջանցքով՝ Հաջիևն ասել է. ՛՛Մենք Հայաստանի տարածքով փոխադրումը չենք դիտարկում որպես սպառնալիք Հայաստանի ինքնիշխանությանը և հայ-իրանական կապերին, քանի որ Հայաստանի ծայր հարավով Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը չի ազդի Հայաստանի և Իրանի միջև առևտրային երթուղու վրա։ Այս երկու երթուղիները հատվում են առանց միմյանց արգելափակելու: Միշտ կարելի է գտնել ընդունելի պայմաններ, եթե կա դրա քաղաքական կամքը։

Այս տրանսպորտային հաղորդակցությունը Հայաստանին չի զրկի Իրանի հետ սահմանից։ Այս երթուղին ևս Հայաստանը երկու մասի չի բաժանելու։ Ցավոք, այստեղ մենք տեսնում ենք լայնածավալ զրպարտչական արշավ իմ երկրի դեմ, հատկապես որոշ արևմտյան ԶԼՄ-ներում՛՛:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: