Մենք Հայաստանի հետ խաղաղության ենք հասել ոչ միայն թղթի վրա․ Ալիև
Մինսկի խմբի համանախագահների նպատակը հակամարտության կարգավորումը չէր։ APA-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի 13-րդ գլոբալ ֆորումի բացման արարողության ժամանակ։
«Ես բազմիցս հայտարարել եմ, որ մենք Հայաստանի հետ խաղաղության ենք հասել ոչ միայն թղթի վրա։ Յոթ ամիս առաջ նախաստորագրվել է խաղաղության համաձայնագիրը և ընդունվել է համատեղ հայտարարություն։ Միևնույն ժամանակ, մենք ապրում ենք իրական խաղաղության պայմաններում։ Սահմանին իրավիճակը հանգիստ է, այլևս կրակոցներ կամ զոհեր չկան»։



