հինգշաբթի, հունիս 20
20 / 6 / 2024
Մենք գիտենք՝ ինչ է պետք անել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար. Զախարովա

Մենք գիտենք՝ ինչ է պետք անել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար. Զախարովա

Մենք գիտենք՝ ինչ է պետք անել իրավիճակը կարգավորելու համար։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են ԱԳՆ-ում գնահատում Հայաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ ռուսական խաղաղապահ զորակազմը չի կատարել խնդիրը Լեռնային Ղարաբաղում:

Նա պարզաբանել է, որ պետք է կատարել այն ամենը, ինչի մասին պայմանավորվել են, չհրահրել իրավիճակը, աշխատել այն հանդարտեցնելու եւ կարգավորելու ուղղությամբ, պատասխանատու լինել ստանձնած պարտավորությունները կատարելու առումով:

Նրա խոսքով ՝ այդ մասին խոսում են բոլորը, ովքեր բանակցային գործընթացին մասնակցում են որպես միջնորդ ռուսական կողմից։

«Մենք տեսել ենք Երեւանի տարբեր հայտարարություններ։ Օրինակ՝ նույն Հայաստանի վարչապետը 2020 թվականի հոկտեմբերի 7-ին հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղը չի կարող եւ երբեք չի լինի Ադրբեջանի կազմում»։ Իսկ հիմա նա այլ բան է հայտարարում»,-նշել է նա։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: