երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Մենք երբեք դեմ չենք հայ-թուրքական հարաբերություններին, բայց խնդիրն այն է, թե ինչի՛ հաշվին է դա լինելու. Սաղաթելյան

Մենք երբեք դեմ չենք հայ-թուրքական հարաբերություններին, բայց խնդիրն այն է, թե ինչի՛ հաշվին է դա լինելու. Սաղաթելյան

Ես գտնում եմ, որ Փաշինյանը արժանի չէ գնալ Ծիծեռնակաբերդ, բայց մենք ճանապարհները չենք փակելու զուտ նրա համար, որ վաղը մեզ համար շատ խորհրդանշական օր է: Այս մասին այսօր ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք երբեք դեմ չենք հայ-թուրքական հարաբերություններին, բայց խնդիրը հետևյալի մեջ է՝ ինչի՞ հաշվին է դա լինելու: Եթե այդ հարաբերությունները տեղի են ունենալու Ցեղասպանության ուրացման հաշվին, մենք դեմ ենք այդ հարաբերություններին և ամեն ինչ անելու ենք, որ նման հարաբերություններ չլինեն՛՛:

Սաղաթելյանի խոսքով՝ այսօրվա իշխանությունները պատրաստ են ամեն ինչ ուրանալ: ՛՛Նրանք ծնկի են եկել թուրքերի առջև՛՛,-ասաց ՀՅԴ անդամը:

 

  • Կիսվել: