հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Անկլավը պետք է փոխանակվի անկլավի հետ. Փաշինյան

Անկլավը պետք է փոխանակվի անկլավի հետ. Փաշինյան

Նոյեմբերի 9-ի իրադարձությունների ժամանակ, երբ պետք է ստորագրվեր հայտարարությունը, իրոք թեմա է եղել կապված, այսպես կոչված, անկլավների հետ: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, Տավուշի մարզի Բերդ քաղաքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ մարդիկ են եղել, որոնք ասել են, որ պետք է այդ տարբերակով ստորագրվի, սակայն իրենք այնպես են արել, որ այդ կետը հանվել է:

Ինչ վերաբերում է բանակցություններում անկլավների թեմային, Փաշինյանը պնդեց, որ այն եղել է դեռևս 1999 թվականից ու այն միշտ եղել է բանակցային օրակարգում.

«Մենք կարծում ենք, որ անկլավների ընդհանուր տրամաբանությունն ու անկլավների հետ կապված հարցերի միջազգային իրավունքով ու պրակտիկայով սահմանված լուծման ձևեր կան: Որ այն իրավիճակը, որը կա, արձանագրված է, այդ իրավիճակն ուղղակի թողնվում է: Որովհետեւ մենք էլ անկլավ ունենք Ադրբեջանի տիրապետության տակ՝ Արծվաշենը:

Մեր տրամաբանությունն այն է, որ անկլավը պետք է փոխանակվի անկլավի հետ եւ այն, ինչ-որ իրենց հսկողության տակ է, մնա իրենց հսկողության տակ, այն, ինչ մեր հսկողության տակ է, մնա մեր հսկողության տակ:

Բայց մի հատ խնդիր էլ կա: Օրինակ, դուք գիտեք, որ Տավուշի մարզից մի քանի տասնյակ կմ հայկական տարածքներ գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ: Այսօր մեր գյուղերում հազարավոր հեկտարների վարելահողեր կան, որ իրենց տիրապետության տակ են: Երբ այս թեման եկել է, մենք էլ բանակցություններին այդ թեման ենք բերել: Մենք ասել ենք, որ այս հարցերը պետք է դիտարկվեն ընդհանուր համատեքստում: Եվ այդ ընդհանուր համատեքստում մենք կշարունակենք գնալ առաջ»,-ասաց նա:

  • Կիսվել: