Մենք չենք վստահելու Ադրբեջանի նախագահին, մեզ երաշխիքներ են պետք. Նարեկ Կարապետյան
Այսօր Ազգային ժողովում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն անդրադարձավ TRIPP նախագծին:
Նրա խոսքով՝ թեև ԱՄՆ-ի ներգրավվածությունը որոշակի «զսպաշապիկ» է Ադրբեջանի համար, սակայն այն չի պարունակում ուղիղ երաշխիքներ։
Կարապետյանըառանձնակի մտահոգություն հայտնեց նախագծի աշխարհագրական դիրքի վերաբերյալ. «Իրանի սահմանից 20 մետր հեռավորության վրա շատ բարդ է ունենալ երկարաժամկետ խաղաղ միջավայր՝ հաշվի առնելով ամերիկաիրանական հարաբերությունների սրությունը»։
Խոսելով տարածաշրջանային հարևանների մասին՝ պատգամավորը կոչ արեց իշխանություններին չփորձել համոզել ժողովրդին, թե Ադրբեջանին կարելի է վստահել․ «Մենք չենք վստահելու Ադրբեջանի նախագահին։ Ես չեմ կարող վստահել, դուք չեք վստահում իրեն… մեզ երաշխիքներ են պետք»։



