շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Աշխատում ենք պլան Ա-ով՝ մոտակա օրերի ընթացքում տեղի կունենա վճռական հանգուցալուծում․ Վազգեն Մանուկյան

Աշխատում ենք պլան Ա-ով՝ մոտակա օրերի ընթացքում տեղի կունենա վճռական հանգուցալուծում․ Վազգեն Մանուկյան

Մոտակա օրերի ընթացքում տեղի կունենա վճռական հանգուցալուծում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն հայրենիքի փրկության շարժման» ղեկավար Վազգեն Մանուկյանը:

«Մենք աշխատում ենք պլան Ա-ով, երբ որ տեղի ունեցավ ԳՇ-ի հայտարարությունը, մենք մեր գործունեությունը ծավալեցինք այդ կետի շուրջ, որովհետև դա շատ վճռական նշանակություն ուներ, իսկ այսօր կամ վաղը դուք կտեսնեք վճռական հանգուցալուծումը։ Վստահաբար բանակը չի նահանջելու, քանի որ սա միայն Օնիկ Գասպարյանի հարցը չի, և ամբողջ բանակը դա ընդունում է՝ որպես միասնական կոլեկտիվ հարց, որտեղ նահանջ չի լինելու»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը երկար չի կարող պահել իշխանությունը և իշխանությունը պահելու համար կա միայն մեկ տարբերակ․

«Նիկոլ Փաշինյանը իշխանությունը պահել չի կարող, օրեցօր ժողովրդի ավելի լայն շրջանակներ իրեն չեն ընդունում, բոլոր ինստիտուտներն իրեն չեն ընդունում և մնում է մի ձև՝ անցնել բռնապետության, իսկ բռնապետության անցնելու համար իրեն պետք է բանակը»։

 

  • Կիսվել: