ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մենք ամբողջությամբ նույն գծի վրա ենք. Բադասյանը` Աճեմօղլուի հայտարարության մասին

Մենք ամբողջությամբ նույն գծի վրա ենք. Բադասյանը` Աճեմօղլուի հայտարարության մասին

Պարոն Աճեմօղլուի գաղափարները եւ ինստիտուտների կայացման իր տեսլականը ամբողջությամբ մեր քաղաքականությանը համապատասխանում է: Այս մասին այսօր «Հայաստանում ստեղծվում է Հակակոռուպցիոն կոմիտե. կառույցի ձևավորման խնդիրները» թեմայով հանրային քննարկումից առաջ լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Խոսվեց նաեւ հակակոռուպցիոն դատարանի մասին,  խոսվեց դատական համակարգում խորքային բարեփոխումների մասին, թե սահմանադրական փոփոխություններով, թե դատաիրավական ռազմավարությամբ նախատեսված այլ միջոցառումներով եւ կրկին տեսնում եք վերջին արձագանքները բոլոր միջազգային կառույցների,  որոնք վերաբերում են մեր բարեփոխումների օրակարգին՝ դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական եւ այլն: Այնպես որ մենք ամբողջությամբ այսպես նույն գծի վրա ենք», ասաց նախարարը:

  • Կիսվել: