Մելիքսեթ Պողոսյանը կնշանակվի Սյունիքի մարզպետ
Կառավարության որոշմամբ Սյունիքի արդեն նախկին փոխմարզպետ Մելիքսեթ Պողոսյանը կնշանակվի Սյունիքի մարզպետի պաշտոնում, այս մասին տեղեկացնում է Կառվաարության կայքը։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ո ւ մ է.
1. Մելիքսեթ Պողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ»:
Հիշեցնենք, որ Մելիքսեթ Պողոսյանն այսօր ավելի վաղ ազատվել էր Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից։