կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը․ Ուղիղ

Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը․ Ուղիղ

Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 26-ին իր հերթական նիստերն է գումարել: Այս քառօրյայի օրակարգում ընդգրված է 18 հարց:

Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

- Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրություն,

- «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը եւ սահմանազատման խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին,

- «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին,

-  Դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ, ինչպես նաեւ Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչնդոտող փաստերը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին,

- «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին,

- «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,

-  «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

-  «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ այլ հարցեր:

  • Կիսվել: