երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Մեկնաբանություն չունեմ․ վարչապետը՝ այն մասին, որ Բրիտանիան իբրև հրաժարվել է ՀՀ նախագահի քաղաքացիության մասին փաստաթուղթ տրամադրել՝ դիվանագիտական հարաբերությունները չվնասելու համար

Մեկնաբանություն չունեմ․ վարչապետը՝ այն մասին, որ Բրիտանիան իբրև հրաժարվել է ՀՀ նախագահի քաղաքացիության մասին փաստաթուղթ տրամադրել՝ դիվանագիտական հարաբերությունները չվնասելու համար

Ձեր ասած հրապարակման հետ կապված մեկնաբանություն չունեմ։ Նախկինի հետ կախված ինչ մեկնաբանություն արել եմ, նորից անելու անհրաժեշտություն չեմ տեսնում։ Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի այն դիտարկմանը, թե մամուլում նկատել է մի տեղեկություն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի քաղաքացիության վերաբերյալ։

Նշենք, որ Ուրիխանյանը հարցը հնչեցրեց այսպես. ՛՛Արմեն Սարգսյանի՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիության հետ կապված հարցման պատասխան է ստացվել, հրապարակվել է մամուլում, որտեղ Միացյալ Թագավորության համապատասխան ծառայությունը հայտնել է, թե Սարգսյանի քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ տեղեկություն չեն կարող տրամադրել, որովհետև այն կարող է վնասել երկու պետությունների դիվանագիտական հարբերություններին:

Արդյո՞ք սա նշանակում է, որ Արմեն Սարգսյանը կա՛մ ժամանակին Ձեզ ցույց չէր տվել իր՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ փաստաթուղթը, կա՛մ ցույց էր տվել ուրիշ փաստաթուղթ։ Հակառակ պարագայում ի՞նչը պետք է վնասեր դիվանագիտական հարաբերություններին՛՛։

Ինչպես վերը նշեցինք՝ վարչապետն ասաց, որ մեկնաբանություն չունի:

 

  • Կիսվել: