Մեկ ամսվա ընթացքում եկեղեցում առկա ճգնաժամի մասին զեկույց կհրապարակենք. Թող հրավիրեն ազգային եկեղեցական ժողով ու կուսակրոնությունից հրաժարվեն. Փաշինյան
Սահմանադրության մեջ գրված է՝ ՀՀ-ի և Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարգավորվում են օրենքով։ Այսինքն, ՀՀ-ն կարո է ընդունել օրենք։ Այս մասին Աժ-ում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ-ում ՀԿ-ներն էլ են անկախ, կուսակցություններն էլ են անկախ, բայց դա չի նշանակում պետություն՝ պետության մեջ։ Հայաստանի Հանրապետությունը կարոց է օրենք ընդունել ու ասել՝ դուք էս կաններով պետք է ապրեք էս պետության մեջ։ Էդ ոնց է՝ Գերմանիան նման օրենք կարող է ունենալ, իսկ ՀՀ-ն՝ ոչ։
Կառավարությունը ամենաուշը 1 ամսվա ընթացքում Հայ առաքելական սուրբ եկեղեցում հաստատված ճգնաժամի մասին զեկույց կհրապարակի։ Ես առաջարկում եմ ԱԺ-ում քննիչ հանձնաժողով ստեղծել այդ բոլոր փաստերը քննել և ընդունել օրենսդրական փոփոխություններ։ Այսօր քահանաները աղքատության են մատնված, չքավորության։ Քահանան ինչի՞ պիտի աշխատավարձ չստանա ու օրինակ առողջության ապահովագրությունից ինչու չպիտի կարողանա օգտվի, օրինակ եկամտահարկի հետ վերադարձից ինչի պիտի չօգտվի։
Ընդ որում՝ թող Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին հրավիրի ազգային եկեղեցական ժողով, ասի՝ մենք կուսակրոնությունից հրաժարվում ենք։ Որոշեք, հրապարակեք, ու մեխանիզմներ դրեք, որ այդ որոշումը պահվելու է»։



