շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մեղրիում նույնպես քաղաքացիներն ընդդիմացան Փաշինյանի այցին

Մեղրիում նույնպես քաղաքացիներն ընդդիմացան Փաշինյանի այցին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ, ինչին ընդդիմանում են սյունեցիները։

Մեղրիում այս պահին մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել ու պատրաստվում են իրենց վերաբերմունքն արտահայտել Նիկոլ Փաշինյանի այցին, որն այս պահին Մեղրիում է: Քաղաքացիները պնդում են, որ Փաշինյանը չպետք է մտնի քաղաք, պղծի իրենց հողը «Մենք չենք թողնում, որ էդ կապիտուլյանտը մտնի էս ռայոն: Չենք ուզում, ինքը գա կանգնի մեր հողի վրա: Ով Նիկոլի կողմն ա՝ թուրք ա»,-ասաց հավաքված մեղրեցիներից մեկը: Նրանք սկսեցին վանկարկել «Նիկոլ դավաճան»:

Երբ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ շենքից, հավաքվածներն սկսեցին վանկարկել «Նիկոլ թուրք»: Նիկոլ Փաշինյանը թիկնապահների ուղեկցությամբ նստեց մեքենան ու հեռացավ:

Նշենք, որ ավելի վաղ էլ Ագարակում էի փակել վարչապետի շարասյան ճանապարհը, նրա հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելով պահանջել հառանալ մարզից։

 

  • Կիսվել: