Մեղրիում առաջատարը «Հանրապետություն» կուսակցությունն է
Մեղրիում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները. այստեղ պայքարի էին դուրս եկել «Ազատական», «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները։
«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ իրենց քաղաքական ուժը ամենաշատ ձայներն է հավաքել, և քաղաքապետ կդառնա Բագրատ Զաքարյանը։