կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մեղրիի քաղաքապետի ձերբակալությունը որևէ հենք չունի. պատգամավոր

Մեղրիի քաղաքապետի ձերբակալությունը որևէ հենք չունի. պատգամավոր

Հասկանալի էր, որ երբ Նիկոլ Փաշինյանին չընդունեցին Սյունիքում, և քաղաքացիներն արդարացիորեն իրենց բողոքը արտահայտեցին, պետք է հաջորդեր քաղաքական հաշվեհարդար: Այս մասին քիչ առաջ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Նշենք, որ այս պահին  քննվում է Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալության իրավաչափության հարցը, դատարանի բակում են նրա աջակիցները:

Գրիգորյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Այսօր մենք գտնվում ենք այստեղ՝ հաջակցություն Մխիթար Զաքարյանի, հասկանում ենք, որ նրա գործը իրավական որևէ հենք չունի, այսինքն՝ մարդուն մեղադրում են խուլիգանության մեջ այն դեպքում, երբ նա իջել է իր բնակիչների մոտ և փորձել բախումները կանխել՛՛:

  • Կիսվել: