ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Սյունեցիները փակել են վարչապետի ճանապարհը, պահանջում են՝ հեռանալ մարզից

Սյունեցիները փակել են վարչապետի ճանապարհը, պահանջում են՝ հեռանալ մարզից

Սյունիքի մարզում այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել՝ պայմամավորվախ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցով:

Ըստ նախատեսվածի, այսօր պետք է այցելեր Մեղրի քաղաքի գերեզման, սակայն, տեղեկանալով Փաշինյանի՝ մարզ այցելության մասին, մեղրեցիները բողոքի ակցիա են արել, փակել նրա մեքենաների ճանապարհը՝ պահանջով, որ հեռանա մարզից: Ակցիայի շրջանակում ոստիկանների և քաղաքացիների միջև հրմշտոց է եղել։

Բողոքի ակցիայի ընթացքում սյունեցիները հայհոյել են Փաշինյանին՝ վանկարկելով «թո՛ւրք Նիկոլ», «Նիկո՛լ, դավաճա՛ն»:

Մեղերցիների ակցիային հետևեք ուղիղ հեռարձակմամբ։

  • Կիսվել: