Մեղադրում ենք Փաշինյանին այն իրավիճակի համար, որ նա ստեղծել է. Սերժ Սարգսյանի հարցարզրույցը BBC-ին (տեսանյութ)
Մենք մեղադրում ենք կապիտուլյատորին [Նիկոլ Փաշինյանին - խմբ.] ոչ թե նրա համար, որ նա ստորագրել է եռակողմ փաստաթուղթը, երբ ադրբեջանցիներն արդեն գրավել էին Շուշին և իսկապես շատ մոտ էին Ստեփանակերտին, այլ այն իրավիճակի համար, որ նա ստեղծել է: Այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ես երբեք չէի կարող հայտնվել նման իրավիճակում: Եվ դրանք դատարկ խոսքեր չեն, այլ արձանագրումն այն բանի, որը երկու անգամ կատարվել է իրականության մեջ: 1992-1994թթ. առաջին պատերազմի ժամանակ մենք սկզբում կորցրեցինք Արցախի գրեթե 50%, բայց մենք մեր մեջ ուժ գտանք, հաղթահարեցինք բոլոր դժվարությունները և արդյունքում ունեցանք այն, ինչ ունեինք՛՛:
ՀՀ երրորդ նախագահը նաև հավելել է, որ 2016-ին, իր կառավարման տարիներին, Ղարաբաղում տեղի ունեցած էսկալացիան Ադրբեջանին մեծ հաջողություն չի բերել:
Տեսանյութը՝ այստեղ: