շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
Մասիս գյուղում տնակի հրդեհի հետևանքով քաղաքացին այրվածքներ է ստացել

Մասիս գյուղում տնակի հրդեհի հետևանքով քաղաքացին այրվածքներ է ստացել

Հունվարի 13-ին, ժամը 16։12-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս գյուղում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:35-ին, մարվել` 16:50-ին: Այրվել է տնակ (մոտ 15 քմ)՝ գույքով։ Հրդեհի հետևանքով Հ․ Ա․-ն (ծնված 2004 թ.) տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ:

  • Կիսվել: