չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մարզերում ընթանում են ավագանիների անդամների վերապատրաստման դասընթացները

Մարզերում ընթանում են ավագանիների անդամների վերապատրաստման դասընթացները

Մարզերում ընթանում են Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում համայնքների ավագանիների անդամների` վերապատրաստման դասընթացները՝ «Համայնքների ավագանիների անդամների կարողությունների զարգացում» խորագրով։

Ընթացիկ շաբաթ վերապարտաստվել են Լոռու մարզի համայնքների ավագանինները։ Ապրիլի 4-ին դասընթացի ունկնդիրները Վանաձոր, Սպիտակ, Լերմոնտովո և Ֆիոլետովո համայնքների ավագանիների անդամներն էին։ Նրանց ողջունել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը և ՀՀ ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանը։

Ծրագրի իրականացման համար հիմք է ծառայել այն հանգամանքը, որ համայնքների զարգացման կարևոր նախապայմաններից մեկը տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների ձևավորումն ու ամրապնդումն է:

Ծրագրի իրագործման և ներդրման հիմնական նպատակը համայնքների ավագանիների անդամների համար այնպիսի վերապատրաստման նյութեր ստեղծելն է, որոնք կհամապատասխանեն տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարության պահանջներին, կնպաստեն արդյունավետ որոշումների կայացմանը և պատշաճ վերահսկողության ապահովմանը։

Դասընթացները շարունակական են և ընդգրկելու են ՀՀ մարզերի բոլոր համայնքների ավագանու անդամներին:

 

  • Կիսվել: