Մարությանը վարչապետի մոտ խորհրդակցությանը մասնակցել է հատուկ դիմակով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են զբոսաշրջության և թափոնների կառավարման ոլորտներում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը: Այս մասին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից:
Խորհրդակցությանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ով ներկա է եղել հատուկ բժշկական դիմակով:


