կիրակի, սեպտեմբեր 20
20 / 9 / 2026
Վարչապետի ելույթը Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը

Վարչապետի ելույթը Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը հանդես է եկել  ելույթով:  Այդ մասին տեղեկանում ենք վարչապետի Ֆեյսբուքի էջից:
 
Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: 
 
Իր խոսքում վարչապետը շնորհավորել է ներկաներին Շատջրեքի նորակառույց միջնակարգ դպրոցի հանձնման առիթով:
 
«Այսօր մենք ուրախ ենք և կիսում ենք Շատջրեք գյուղի ուրախությունը: Շատ կարևոր է, որ մենք ունենանք դպրոց, որը ներշնչում է աշակերտներին սովորել, և այո՛, հիմա մենք ունենք էսպիսի դպրոց, որտեղ աշակերտները կարող են սովորել, ստեղծագործել, զբաղվել սպորտով, մրցակցել և որտեղ կարող են ուղղակի ապրել»,- իր խոսքում ասել է վարչապետը:
 
Կից՝ Փաշինյանը նաև տեսանյութ է հրապարակել:
 

  • Կիսվել: