Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել
Ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Մոսկվայի մարզի Սոֆյինոյում պահեստային համալիր է բռնկվել: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Մոսկվայի մարզպետ Անդրեյ Վորոբյովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նա, մասնավորապես, նշել է. «Սոֆյինոյում հարձակումից հետո նույնպես պահեստային համալիր է բռնկվել»:
Ըստ նահանգապետի՝ ևս մեկ հրդեհ է տեղի է ունեցել Կոտելնիկիում, որտեղ ԱԹՍ-ն հարվածել է Նովիե Կոտելնիկի միկրոշրջանի բազմաբնակարան շենքին:
«Կրակով պատված են երեք հարկերի բնակարանները, տուժածների մասին տեղեկությունը ճշտվում է, վայրերում աշխատում են հրշեջներն ու արտակարգ ծառայությունները»,-հայտնել է նահանգապետը:



