ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մարուքյանը Փաշինյանից պաշտոնի առաջարկ չի ստացել

Մարուքյանը Փաշինյանից պաշտոնի առաջարկ չի ստացել

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ որևէ պաշտոնի առաջարկ չի ստացել։ 

 

«Վարչապետը նախաձեռնել է հանդիպումներ ընտրություններին մասնակցած ուժերի հետ։ Մենք երբևէ չենք մերժել որևէ հանդիպում որևէ քաղաքական ուժի կամ պետության ղեկավարի հետ։ Եվ հանդիպման ժամանակ նա ասել է, որ կա գաղափար՝ ստեղծելու ինչ-որ ֆորմատ՝ արտախորհրդարանական ուժերի հետ շփումների համար, որ արտախորհրդարանական ուժերի ձայնը լսելի լինի։ Ես էլ ասացի՝ երևի լավ գաղափար է»,- նշեց Մարուքյանը հրավիչած մամուլի ասուլիսին

 

Նա ասաց, որ պաշտոն չի ակնկալում, իրեն խորհրդարանից դուրս չի պատկերացրել։ «Ես իմ ուժերի ներածի չափով ծառայելու եմ իմ պետությանը։ Ես հենց հիմա աշխատանք չեմ փնտրում, կուսակցությունը շատ մեծ անելիք ունի՝ վերաիմաստավորելու, վերանայելու, մեր կառույցները վերադասավորելու իմաստով։ Բայց մի փոքր կարիք կա նաև հանգստանալու, որովհետև տան երես չենք տեսել ոչ մեկս»,- ասաց նա։

  • Կիսվել: