երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Մարուքյանի համար անհասկանալի է, թե ինչու է իշխող խմբակցությունը դիմում հանրաքվեի

Մարուքյանի համար անհասկանալի է, թե ինչու է իշխող խմբակցությունը դիմում հանրաքվեի

ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի համար անհասկանալի է, թե ինչու է իշխող խմբակցությունը դիմում հանրաքվեի, եթե կարող է իր 88 պատգամավորներով լուծել հարցը, քանի որ օրենքը թույլ է տալիս դա անել:

Այսօր ԱԺ արտահերթ նիստում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ներկայացնելիս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը առաջին ընթերցմամբ չի ընդունելու այս նախագիծը և Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ կետի ուժով ԱԺ-ին տրված լիազորությամբ առաջարկելու է քվեարկության դնել Սահմանադրական փոփոխությունների նախագիծը համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելու որոշումը:
 

Մարուքյանը նաև ցանկացավ իմանալ, թե իշխանությունների ո՞ր բարեփոխումներին է ՍԴ-ն խոչընդոտել և ինչպես են իշխանություններն իմացել, որ հանրությունը չի վստահում հենց ՍԴ-ին:

Ավելի ուշ Հովակիմյանը նշեց, որ հանրաքվեի ժամանակ ժողովրդի փողը ծախսվելու է ժողովրդի համար, դա ամենաարդյունավետ ծախսն է:

  • Կիսվել: