չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՌԴ-ում մեքենաներով գտնվող ՀՀ քաղաքացիները գլու երկու տարբերակ ունեն․ Մարուքյան

ՌԴ-ում մեքենաներով գտնվող ՀՀ քաղաքացիները գլու երկու տարբերակ ունեն․ Մարուքյան

ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները  չարտերային չվերթներով գալու հնարավորություն ունեն, բայց իրենց մեքենաները թողնելու տեղ չունեն: Սա լուրջ խնդիր է: Այս մասին այսօր ԱԺ դիմաց լրագրոնղերի հետ զրույցում ասաց ԼՀԿ պատագամավոր Էդմոն Մարուքյանը։

Նա նշեց, որ դիմել է Վրաստանից հատուկ թույլտվություն խնդրելու, որ շարասյունով այդ մենքենաները գան Հայաստան: Բայց այդ առաջարկը մերժվել է: «Վրաստանի մտահոգությունն այն է, որ նոր մարդ չմտնի երկիր, հնարավոր վարակակիրները չշփվեն իրենց քաղաքացիների հետ»,- պարզաբանեց նա։

Ըստ Մարուքյանի՝ Հայաստան վերադառնալու 2 տարբերակ կա՝ մեկը քարշակներով, եթե ուզում են մեքենաներով գալ, որը, սակայն ծախսատար է, մյուսն էլ ավտոբուսներով։

«Ավտոբուսների հետ կապված ես խոսել եմ ԱԳՆ-ի պաշտոնատար անձի հետ, ասել է՝ դեսպանություն եւ ռոստովում մեր հյուպատոսության հետ կապնվեն, էնտեղ ցուցակագրվում են: Ինչ վերաբերվում է այս կողմից բացելուն, դրա մասին խոսակցություն չկա»,-ասաց նա:

Մարուքյանը նկատեց, որ հիմա երբ որ արտակարգ դրությունը դադարի, ըստ նոր քննարկվող օրենքի պետք է հայտարարվի կարանտին. «Բայց մեր մտավախությունն այն է, որ կարանտինի ուղերձը լինի ավելի խիստ եւ սահմանները շարունակաբար չբացեն: Որովհետեւ շատ դժվար է բացատրել, որ ավելի մեղմ ռեժիմի մեջ ենք մտնում, որի անունը կարանտին է, որը հայտարարվել է ամբողջ երկրով մեկ»,-ասաց Մարուքյանը:

  • Կիսվել: