ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Մարտական գործողություններում նահատակվածների եղբայրները չեն ծառայի․ նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Մարտական գործողություններում նահատակվածների եղբայրները չեն ծառայի․ նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը, որի համաձայն պարտադիր զինծառայությունից կազատվեն մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների եղբայրները (ընտանիքի անդամները):

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 69 կողմ, 21 ձեռնպահ ձայներով: Քվեարկությունից առաջ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտնեց, որ այս պահին ձեռնպահ կքվեարկեն, իսկ վերջնական դիրքորոշումը կհայտնեն առաջինից երկրորդ ընթերցում քննարկումներում:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նշեց, թե որքան էլ նախաձեռնության նպատակը բարի լինի, միևնույն է խնդիրներ է առաջացնում թե՛ ընդհանուր զորահավաքային, թե՛ անհատական պատրաստության շրջանակում: Օհանյանը հավելեց, որ այժմ ձեռնպահ կքվեարկեն, իսկ առաջինից երկրորդ ընթերցում կներկայացնեն իրենց առաջարկները:

  • Կիսվել: