երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մարդ չի իմանում՝ ֆեյք նյուզերով ընդդիմադիր օրաթե՞րթ է, թե՞ Մայր Աթոռի պաշտոնական կայքը. Վահագն Ալեքսանյան

Մարդ չի իմանում՝ ֆեյք նյուզերով ընդդիմադիր օրաթե՞րթ է, թե՞ Մայր Աթոռի պաշտոնական կայքը. Վահագն Ալեքսանյան

Ես իմ ամբողջ գիտակցական կյանքի ընթացքում տեսել եմ, որ Մայր Աթոռը ինչից ասես խոսի, բայց մի անգամ եկեղեցու մասին չխոսեց: Կլինի՞ Մայր Աթոռը մի օր վեր կենա կուսակրոնությունից խոսա: Թե չէ, մե՛կ քաղաքական հարցերից ա խոսում, մե՛կ ռազմական, մե՛կ ֆեյք նյուզ ա տարածում: Մարդ չի իմանում, էդ ֆեյք նյուզերով լեցուն ընդդիմադիր օրաթե՞րթ ա, թե՞ Մայր Աթոռի պաշտոնական կայքն ա:

Այս մասին այսօր ԱԺ հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը:

«Մայր Աթոռը ֆեյք նյուզ ա տարածում, թե Հայաստանի Կառավարությունը Տավուշի հատվածից տարածքներ ա հանձնում: Մեկը լինի, Մայր Աթոռին հարցնի, էդ  հատվածները, որ նշում եք, իբր  Տավուշի մարզի տարածք են, էդ գյուղը օրինակ, գյուղապետ ունեցե՞լ ա, կադաստրով ու՞մ ա պատկանում, կադաստրային բալանսում որտե՞ղ ա էդ հողը, հարգելի՛ Մայր Աթոռ»,-ասաց Վահագն Ալեքսանյանը՝ հավելելով, որ այդ լուրերը ավելի են մեծացնում երկրին սպառնացող վտանգները:

Նրա խոսքով, Մայր Աթոռի վարած քաղաքականությունը տանելու է նրան, որ հայերը փոխեն իրենց վերաբերմունքը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ: Նա շեշտեց նաև, որ իր իշխանության և եկեղեցու հարաբերությունները շատ լավն են, հարցն այն է, թե ինչպիսի՞ն են հարաբերությունները եկեղեցու և որոշ սպասավորների միջև:

  • Կիսվել: