շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մանրամասներ լիբանանահայ Մարալ Նաջարյանի ադրբեջանական գերությունից ազատվելու մասին

Մանրամասներ լիբանանահայ Մարալ Նաջարյանի ադրբեջանական գերությունից ազատվելու մասին

Երեկ Ստամբուլ-Բեյրութ չվերթով Մարալը հասավ իր որդիներին։
Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել է, թե ում ջանքերով է Մարալը ազատվել գերությունից՝  ՌԴ դաշնային խորհրդի նախագահ, Լիբանանի կառավարություն, Լիբանանի Կարմիր Խաչ, Լիբանանի ՀՅԴ կառույց, Արման Թաթոյան, Սիրանույշ Սահակյան, ռուսաստանաբնակ Արայիկ Բաղդասարյան։ Պատգամավորը նաև ընդգծել է իր մասնակցությունը։
 
«Եթե էսպես միակամ աշխատենք՝ մեր մյուս ռազմագերիների եւ գերեվարված կանանց դեպքում եւս կհաջողենք։
 
Երբ երեկ Ստամբուլի ժամանակով 9 անց 30 Մարալը նստեց Բեյրութ տանող ինքնաթիռը եւ ինձ արդեն Մոսկվայից տեղեկացրեցին, որ այլեւս ամեն ինչ ապահով է՝ ես գրեցի՝ «մեր աղոթքները էս պահին քեզ հետ են Մարալ»»,- գրել է Զոհրաբյանը՝շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր ամեն ինչ արեցին՝ հրապարակային եւ ոչ հրապարակային, որպեսզի այս խիզախ կինը ազատվի գերությունից։
 
 
Նշենք, որ Մարալը Լիբանանից գաղթել էր Արցախ, վերջին ամիսներին ապրում էր Բերձորում։ Պատերազմի ժամանակ իր նշանածի հետ գնացել էր Բերձոր իրերը հավաքելու ու նոյեմբերի 10-ին գերեվարվել էր։ Մարալի լիբանանահայ նշանած Վիգենը դեռ գերության մեջ է, ադրբեջանցիները նրան մեղադրանք են առաջադրել, որպես օտարերկրյա վարձկանի։

  • Կիսվել: