Մանրամասներ՝ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքից
Քիչ առաջ իր բնակարանում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին` հրազենից արձակված կրակոցով:
Hraparak.am-ի տեղեկություններով՝ դեպքից հետո, ոստիկանները, երբ մտել են նրա բնակարան, դիակի զննության ժամանակ դիակի կողքը հայտնաբերել են կոնյակի շիշ, որը դատարկ է եղել, նաև ատրճանակ, որը Կուտոյանի անձնական զենքն է եղել: Կրակոցն արձակվել է հենց այդ զենքից և բերանից: Սա նշանակում է, որ կարելի է բացառել սպանության վարկածը, ենթադրաբար Կուտոյանը կոնյակի շիշը դատարկելուց հետո սեփական զենքով ինքնասպանություն է գործել:
Նշվում է նաև` Գեորգի Կուտոյանը վերջին շրջանում բավականին ընկճված էր, իր տեղը չէր գտնում, համարում էր, որ իրական կյանքից կտրվել է: Կուտոյանն ամուսնացած էր և 4 տարեկան անչափահաս երեխա ուներ: