հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մանե Թանդիլյանին փոխարինող պատգամավորը երդվեց

Մանե Թանդիլյանին փոխարինող պատգամավորը երդվեց

ՀՀ Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց խորհրդարանում նոր պատգամավորի մասին։

«Հիշում եք, որ Մանե Թանդիլյանը վայր է դրել իր պատգամավորական մանդատը: Նախ շնորհակալություն հայտնենք նրան համագործակցության համար և լավագույն մաղթանքները հղենք նրան:

ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ-ի պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավոր Մանե Թանդիլյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 5 արձանագրությունը, ըստ որի, մանդատը տրամադրվում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 4 ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Ստեփան Ստեփանյանին»:

Ստեփանյանը այս հայտարարությունից հետո մոտեցավ ԱԺ ամբիոնին և ըստ Սահմանադրության, երդվեց։

  • Կիսվել: