հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մանդատներ կստանա նաև առավելագույն թվով ձայներ հավաքած 3-րդ ուժը՝ անկախ նրանից կուսակցություն է, թե դաշինք

Մանդատներ կստանա նաև առավելագույն թվով ձայներ հավաքած 3-րդ ուժը՝ անկախ նրանից կուսակցություն է, թե դաշինք

«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը գրառում է կատարել, անդրադառնալով «Պատիվ ունեմ» - ԲՀԿ քաղաքական ուժերին։

Նա,մասնավորապես, նշել է.

«Շատ են հարցնում՝ կապված «Պատիվ ունեմ» - ԲՀԿ անորոշության հետ։ Այս մասով «Իրազեկ քաղաքացիների միավորման» դիմումի հիման վրա ուրբաթ օրը ԿԸՀ-ն տվել է օրենքի պաշտոնական պարզաբանում։ Այսպիսով, եթե անցողիկ շեմը (կուսակցությունների համար 5 տոկոս, դաշինքների համար՝ 7) հաղթահարեն միմիայն երկու քաղաքական ուժ, ապա մանդատներ կստանա նաև առավելագույն թվով ձայներ հավաքած երրորդ ուժը՝ անկախ նրանից կուսակցություն է, թե դաշինք»։

  • Կիսվել: