կիրակի, սեպտեմբեր 20
20 / 9 / 2026
Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տարել շախմատի օլիմպիադայում

Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տարել շախմատի օլիմպիադայում

Հայաստանի կանանց հավաքականը տարավ չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Օլիմպիադայի 5-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Պերուի հավաքականի նկատմամբ:

Հաղթանակ են տարել կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը և Անահիտ Մկրտչյանը։ Կանանց միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանի և գրոսմայստեր Էլինա Դանիելյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը օլիմպիադայում չորրորդ վարկանիշ ունեցող Չինաստանի հավաքականի հետ։ Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի 17-րդ չեմպիոն Դին Լիրենի հետ, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Վեյ Իի, Շանթ Սարգսյանը՝ Յույ Յանյիի, իսկ Մանուէլ Պետրոսյանը՝ Կոնգ Սյանժուեյի հետ։

5 խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը ունի 4.5 թիմային միավոր, իսկ կանանց հավաքականը՝ 4 թիմային միավոր:

  • Կիսվել: