երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Մակունցը Ջորջթաունի համալսարանի մի խումբ ուսանողների ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները

Մակունցը Ջորջթաունի համալսարանի մի խումբ ուսանողների ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները

Ապրիլի 30-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը դեսպանությունում հյուրընկալեց Ջորջթաունի համալսարանի մագիստրոսական ծրագրի մի խումբ ուսանողների։

Դեսպանն ամփոփ ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները, ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները, վերջերս ստորագրված ՀՀ-ԱՄՆ Ռազմավարական գործընկերության կանոնադրության դերը երկկողմ հարաբերություններում, ինչպես նաև ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացը և «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը։

Հանդիպման ավարտին դեսպանը պատասխանեց ուսանողների հարցերին։

  • Կիսվել: